• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիան հայտարարել է արտակարգ դրություն՝ կապված երկրում COVID-19 վարակի տարածման հետ

16 մարտի, 2020
Ռումինիան հայտարարել է արտակարգ դրություն՝ կապված երկրում COVID-19 վարակի տարածման հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը մարտի 16-ին ստորագրել է երկրում արտակարգ դրություն հայտնելու մասին հրամանագիրը, որը կգործի 30 օրով:

Համաձայն Ռումինիայի ԱԳՆ կողմից տարածված հայտարարության՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման զսպման նպատակով մարտի 15-ին, 21:00-ից սկսած այլ երկրներից Ռումինիա ժամանող անձանցից պահանջվելու են հետևյալ քայլերը:

Եթե անձը ժամանի այնպիսի երկրից, որտեղ գրանցված է վարակի 500-ից ավելի հաստատված դեպք, ապա տվյալ անձը պետք է անցնի տնային ինքնամեկուսացում այն հասցեով, որը կհայտարարվի Ռումինիա մուտք գործելուն պես: Այս միջոցը գործելու է այլ ախտանշանների բացակայության դեպքում:

Բոլոր անձինք, ովքեր կժամանեն Ռումինիա կարանտին հայտարարած երկրներից/տարածքներից, կանցնեն պարտադիր կարանտինի: Կարանտին հայտարարած երկրների ցանկը թարմացվում է Ռումինիայի վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի կայքում, հետևյալ հղումով http://www.cnscbt.ro/index.php/1513-lista-zone-afectate-15-03-2020/file:

Հայտնում ենք, որ մարտի 13-ին, Ռումինիայում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի 100-ից ավելի դեպք գրանցվելուց հետո, Ռումինիան անցել է վարակի հետագա տարածմանն ուղղված գործողությունների երրորդ սցենարին, համաձայն որի՝ պահանջվել է սահմանափակել մարդկանց միջև շփումները և ուժեղացվել են առողջապահական կետերը:

Հիշեցնում ենք, որ Ռումինիայում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ՝ +40721685877 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև Viber և WhatsApp հավելվածներով:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: